ԴԻՄԵԼ ԵՆ ԴԱՏԱՐԱՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայ ազգային կոնգրես»-ը երեկ դիմել է ՀՀ վարչական դատարան` պահանջելով անվավեր ճանաչել Երեւանի ավագանու ընտրությունների արդյունքները: Նշենք, որ ՀԱԿ-ը միայն ընտրությունների օրվա վերաբերյալ ընտրախախտման ավելի քան 300 դեպք է մատնանշել գրեթե բոլոր ընտրատեղամասերի վերաբերյալ: ՀԱԿ-ից «Ժողովուրդ»-ին հայտնեցին, որ մատնանշված են լցոնման, քվեարկության գաղտնիությունը չապահովելու դեպքեր, ձայների սխալ հաշվարկ, առանձին տեղամասերում տեղի ունեցած բաց քվեարկություն, համակարգված եւ համատարած ընտրակաշառքի երեւույթ, «կարուսել» քվեարկություն, ուրիշի փոխարեն կամ բազմակի քվեարկության դեպքեր: Ընդ որում, մատնանշված խախտումների վերաբերյալ ներկայացված են նաեւ գրավոր ու տեսանկարահանված բազմաթիվ ապացույցներ:
Հավելենք, որ «Բարեւ Երեւան» դաշինքի ներկայացրած գրեթե նույնաբովանդակ հայցը ՀՀ վերաքննիչ դատարանը մերժել է:




Լրահոս