«Յուվենտուս»-ը Պոգբայի համար «Ռեալ» -ից պահանջում է 150 միլիոն եվրո

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թուրինի «Յուվենտուս»-ը Պոլ Պոգբայի տրանսֆերի համար Մադրիդի «Ռեալ» -ից պահանջում է 150 միլիոն եվրո: Ֆուտբոլիստին թիմում տեսնելու մեծ ցանկություն ունի իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը:

Պոլ Պոգբան ցանկություն ունի կարիերան շարունակել «Բարսելոնա»-ում: Պոգբայի ծառայություններով հետաքրքրված են նաեւ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն և ֆրանսիական ՊՍԺ-ն:




Լրահոս