1964 թվականի հունվարի 17-ին է ծնվել ԱՄՆ-ի առաջին տիկին, Սպիտակ տան տիրուհի Միշել Օբաման՝ ԱՄՆ-ի 44-րդ նախագահ Բարաք Օբամայի կինը: Նա ծնվել է Չիկագոյում:
Միշելը մասնագիտությամբ իրավաբան է։ Սովորել է Փրինսթոնի և Հարվարդի համալսարաններում։ Նա աֆրիկյան նեգր-ստրուկների տոհմից է։ Ամերիկյան մամուլում հաճախ նրան համեմատում են Ժակլին Քենեդու և Դիաննա Սփենսերի հետ։
ԱՄՆ-ի առաջին տիկին Միշել Օբաման միշտ առանձնանում է յուրահատուկ ճաշակով: Գեղեցիկ կազմվածք, անթերի ճաշակ և դիզայներական հագուստ. «Բոլորն էլ պետք է մի բան հագնեն առավոտյան, իմ հագուստը կախված է այն բանից, թե ինչ վայրեր եմ այցելելու, պետք չէ ֆիքսվել դրա վրա»,- ասում է Միշել Օբաման:
«NBC`s Today» հաղորդման շրջանակներում ելույթի ժամանակ նա կրել է շվեդական «H&M» ընկերության արտադրանքի զգեստ, որի արժեքը կազմում է ընդամենը 35 ԱՄՆ դոլար:
Մի անգամ երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Օբաման և նրա կինը՝ Միշելը, որոշեցին ընթրել ոչ շատ շքեղ մի ռեստորանում։ Երբ նրանք արդեն սեղան էին նստել, ռեստորանի տերը դիմեց Օբամայի թիկնապահին.
– Կարո՞ղ եմ առանձին զրուցել առաջին տիկնոջ հետ։
Միշելի ու ռեստորանի տիրոջ միջև փոքրիկ զրույց տեղի ունեցավ, որից հետո Օբաման հարցրեց կնոջը.
– Ինչո՞ւ էր այդ մարդն այդքան ուզում խոսել քեզ հետ։
– Երիտասարդության տարիներին նա խենթի պես սիրահարված էր ինձ,- պատասխանեց Միշելը։
– Դե ինչ, եթե դու ամուսնանայիր նրա հետ, հիմա այս գեղեցիկ ռեստորանի տիրուհին կլինեիր։
– Ոչ,- պատասխանեց Միշելը, եթե ես ամուսնանայի նրա հետ, նա հիմա ԱՄՆ-ի նախագահը կլիներ։
Միշել Օբաման վստահ է՝ ցանկացած ուժեղ տղամարդու հետևում խելացի կին է կանգնած:
ԱՄՆ-ի առաջին տիկինը բավականին հայտնի է հայրենակիցների շրջանակներում ու ողջ աշխարհում։ Նա ակտիվ է, սեփական բանջարանոցն ունի, անգամ ռեփ է կարդում։ Նրան համեմատում են արքայադուստր Դիանայի հետ, իսկ վիճակագրությունն ասում է, որ Բարաք Օբամայի ռեյթինգը մեծ մասամբ կապված է կնոջ հետ։ Միշել Օբաման ԱՄՆ-ի առաջին սևամորթ առաջին տիկինն է։