ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Աշոտ Տոնոյանի էլիտար շենքերի սկանդալը չավարտված՝ նոր պատմություն է ծնվել: Բայց այս անգամ սկանդալի գլխավոր հերոսն ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանն է: «Ժողովուրդ»-ի աղբյուրները փոխանցում են, որ նա եւս էլիտար շենքերի շինարարությամբ է զբաղվում եւ դարձյալ ֆինանսական խնդիրներ ունի: Մեր տեղեկություններով՝ օրերս ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը շինարարությամբ զբաղվող ԲՀԿ-ականներին նախատել է. «Ձեր պատճառով մարդիկ չպետք է տուժեն: Ձեր երեսից ես չպիտի անհարմար իրավիճակում հայտնվեմ»: Իսկ անձամբ Ախոյանին ԲՀԿ ղեկավարը երեք ամիս ժամանակ է տվել` շենքի շինարարությունն արագ ավարտին հասցնելու համար: Ու քանի որ Ախոյանը նաեւ Արեւմտյան Հայաստանի խնդիրներով է ակտիվորեն զբաղվում, Ծառուկյանը կուսակցին զգուշացրել է՝ իր սահմանած եռամսյա ժամկետը խախտելու դեպքում ԱԺ պատգամավորի մանդատի փոխարեն կստանա Դիարբեքիրի ավագանու մանդատ: Երբ փորձեցինք տեղեկությունը ճշտել Ա. Ախոյանից, նա կտրականապես հրաժարվեց պատասխանել՝ ասելով, թե շատ զբաղված է:




Լրահոս