Քիչ անց կրկին Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում տեղի կունենա Ավետիսյանների սպանության գործով երկրորդ դատական նիստը:
Հունվարի 16-ին Ավետիսյանների հարազատները բողոքի ցույց են անցկացրել` ի նշան ռազմաբազայում ստեղծված պայմանների, և ցանկանում էին բոյկոտել նիստը, սակայն վերանայել են այն և այսօր մասնակցելու են: Ավետիսյանների հարազատները, սակայն, նիստի ընթացքում կպահանջեն պատշաճ պայմաններ և ազատ մասնակցություն:
Հիշեցնենք, որ նախորդ նիստը կրկին անցկացվել է ռազմաբազայի տարածքում, սակայն տարրական պայմանների բացակայությունն առաջացրել էր բոլորի զայրույթը: Մի քանի միջնորդություններից հետո դատավորը որոշեց հետաձգել նիստը: