Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է այն լուրերին, թե իր ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն: Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստը ընդգծել է, որ չի մտածում ակումբային գրանցումը փոխելու մասին:
«Ես շոյվա եմ, որ ՊՍԺ-ում խոսում են իմ մասին: Սակայն ես կենտրոնացած եմ «Բավարիա»-ում իմ աշխատանքի վրա», -նշել է նա:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել նաև, որ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ռեալ»-ը: