ԹՈՒՂԹԸ ՉԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հաստատել է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի դիմումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի կանոնների խախտման վերաբերյալ: Հանձնաժողովն առաջարկել է Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին հստակ եւ աներկբա տեքստով հրապարակային ներողություն հայցել այն անձանցից, ում վիրավորել է իր արտահայտությամբ եւ տեղադրել այդ տեքստը քաղաքապետարանի պաշտոնական կայքում: Հիշեցնենք, որ Վանաձորի ՀՀԿ-ական քաղաքապետը 2013թ. փետրվարի 21-ին «Հետք»-ին ասել էր. «Դա մեր առաջնորդի պարտությունը չէր, դա մեր ժողովրդի անգիտակից լինելն էր, որ ժողովուրդը ինքը չի հասկանում` ինչ է անում»: Դարբինյանը հանձնաժողովին բացատրել է, որ ոչ տեղին օգտագործել է «անգիտակից» բառը` բնավ մտադրություն չունենալով վիրավորել որեւէ մեկի, առավել եւս՝ հանրության մի մասի ինքնասիրությունը:  Փորձեցինք այս առիթով զրուցել Սամվել Դարբինյանի հետ, սակայն վերջինս ասաց, թե որեւէ բան չի ցանկանում մեկնաբանել, քանի որ իրեն պաշտոնապես որեւէ փաստաթուղթ դեռեւս չեն տվել:




Լրահոս