Ինչպես հայտնի է, հաջորդ երկուշաբթի մեկնարկելու է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը հայկական պատվիրակության համար շատ բարդ է լինելու` հաշվի առնելով երկու հակահայկական զեկույցների առկայությունը:
Ձմեռային նստաշրջանը բարդ է ստացվելու նաև այն պատճառով, քանի որ ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակությունը բաց է թողնելու այն: Այս մասին հայտարարել է ՌԴ պատվիրակության փոխնախագահ Լեոնիդ Սլուցկին:
«ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերի անունով ՌԴ խորհրդարանների խոսնակների անունից նամակ ենք ուղարկել, որում տեղեկացրել ենք, որ ՌԴ պատվիրակության 2016 թվականի լիազորությունների մասով հարցում կանենք ավելի ուշ: Իսկ հունվարյան նստաշրջանը մենք բաց կթողնենք»,- նշել է Սլուցկին:
Իհարկե, այս հանգամանքը ևս մեկ անգամ կբարդացնի մեր պատվիրակության աշխատանքը:
Հիշեցնենք, որ քննարկվելիք զեկույցներից մեկը վերաբերում է Սարսանգի ջրամբարին, մյուսն էլ «բռնազավթած տարածքներին»: