ՔԸՐՔՈՐՅԱՆԻՆ ՊԱՏԱՆԴ ՉԵՆ ՎԵՐՑՐԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Qz.com-ի փոխանցմամբ՝ որեւէ փաստ չկա Լիզա Քըրքորյանի այն պնդման մասին, որ նրա նախկին ամուսին, ամերիկահայ 95-ամյա միլիարդատեր Քըրք Քըրքորյանին պատանդ են վերցրել: Լիզան դատական հայց է ներկայացրել՝ Tracinda ընկերության մենեջերներին մեղադրելով նրանում, որ նրանք վերջին 5 տարում պատանդ են վերցրել Քըրք Քըրքորյանին եւ խափանում են իր 15-ամյա դստեր հետ հանդիպման բոլոր փորձերը: Լիզան կարծում է, որ Քըրք Քըրքորյանը գտնվում է մահվան շեմին եւ ցանկանում է հանդիպել նրա հետ: Սակայն պարբերականի աղբյուրները պնդում են, որ Քըրք Քըրքորյանն իրեն լավ է զգում եւ ունի նոր ընկերուհի, ինչն էլ հավանաբար զայրացրել է նրա նախկին կնոջը:




Լրահոս