ՈՒՐԻՇ ԴԱՍ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ 1400 հանրակրթական դպրոցներում «Դասը վարում է ոստիկանը» միջոցառման շրջանակներում հյուրընկալվել են ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ: ՀՀ ոստիկանությանը նվիրված դասաժամի ընթացքում հյուրերն ավագ եւ բարձր դասարանների աշակերտներին ներկայացրել են համակարգի` 1918-ից անցած ուղին, ՀՀ ոստիկանությունում ընթացող բարեփոխումները: Փաստելով, որ ցանկացած պետության կայացածության աստիճանը կարելի է գնահատել նրանով, թե ինչպիսին է ոստիկանությունը, դասը վարողները խոստացել են անել ամեն ինչ, որպեսզի վաղվա քաղաքացին իրեն ավելի ապահով ու պաշտպանված զգա իր երկրում: Լավ կլիներ, որ նմանօրինակ միջոցառումներով էլ գոնե երբեմն-երբեմն հանրակրթական դպրոցներ այցելեին նաեւ կրթության նախարարության ներկայացուցիչները:




Լրահոս