Ջրթափ խողովակները փոխարինվում են նորերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանի համատիրությունների ուժերով ընթանում են վարչական շրջանի թեք տանիքներ ունեցող բազմաբնակարան շենքերի ջրթափ խողովակների փոխարինման աշխատանքները: Դրանց ցանկը որոշվել է նախնական գույքագրմամբ:

Գործընթացում ներառվել են այն շենքերը, որոնց ջրթափ խողովակները մաշվել էին և այլևս չէին ծառայում նպատակին: Հաշվի են առնվել նաև թեժ գծի հեռախոսահամարներով բնակիչներից ստացած ահազանգերը:

Աշխատանքները կրում են ընթացիկ բնույթ և կշարունակվեն ըստ անհրաժեշտության:




Լրահոս