Մոսկվայի «Սպարտակ»-ի վետերան և Ռուսաստանի ֆուտբոլային միության փոխնախագահ Յուրա Մովսիսյանն անդրադարձել է հարձակվող Յուրա Մովսիսյանի` թիմից հեռանալուն: Հայաստանի հավաքականի հարձակվողը վարձակալան հիմունքներով տեղափոխվել է ամերիկյան «Ռեալ Սոլտ-Լեյք» ակումբ:
«Թե ինչպես սկսեց Յուրա Մովսիսյան և ինչպես ավարտեց, տարբեր են: Առաջին խաղում, երբ նա երեք գնդակ խփեց, ինչ էր կատարվում…. Ես դեռ այն ժամանակ էի ասում, որ պետք չէ շտապել: Ընդհանրապես, այս որոշումը ճիշտ է երկու կողմերի համար էլ: Պատճառներն առաջին հերթին պետք է քո մեջ փնտրես: Կարծում եմ, որ «Սպարտակ»-ին նոր հարձակվող է պետք», – ասել է Սիմոնյանը: