Ռուսական ռուբլին՝ արդեն 6 դրամ. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երևանյան փոխանակման կետերից մի քանիսում երեկ մեկ ռուսական ռուբլին գնվում էր արդեն 6 դրամով։ Փոխանակման կետերի աշխատակիցները մեզ հետ զրույցում տեղեկացրին, որ ամանորյա տոներից հետո կտրուկ նվազել է «չենջերից» ռուբլի գնել ցանկացող քաղաքացիների թիվը, բայց ռուբլի «հանձնողների» թիվը առաջվա պես մեծ է։

Հայկական դրամի նկատմամբ ռուբլու արժեզրկումը պայմանավորված է նրանով, որ նավթի գների անկման պատճառով ռուբլին արժեզրկվում է հիմնական բոլոր արժույթների նկատմամբ, իսկ հայկական դրամը այդ նույն արժույթների նկատմամբ կայուն է։ Արդյունքում անցած տարվա գարնանից մինչ օրս ռուբլին դրամի նկատմամբ արժեզրկվել է ավելի քան 36 տոկոսով և հենց այդքանով էլ նվազել են ռուսական ռուբլով մասնավոր տրանսֆերտներ ստացող մեր քաղաքացիների եկամուտները»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս