Ով է «Կոշ» ՔԿՀ-ում ինքնասպանության փորձ կատարած դատապարտյալը. և ինչն է նրան դրդել այդ քայլին. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ օրերս «Կոշ» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, 38-ամյա Արթուր Ջավադյանը ինքնասպանության փորձ է կատարել:

Մեզ հասած տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել պատժախցում, երեկոյան ուշ ժամի: Պարզեցինք, որ պատժախցում գտնվող մյուս դատապարտյալները տեսել են վերջինիս այդ վիճակում եւ աղմուկ են բարձրացրել, ինչից հետո հաջողվել է փրկել Արթուր Ջավադյանի կյանքը: Իսկ ինչն է մղել դատապարտյալին այդ քայլին գնալ: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՔԿՀ դատապարտյալներից մեկը, որի անունը հարգելի պատճառներով չենք հրապարակում, հայտնեց, որ Արթուր Ջավադյանի անվան հետ կապված ՔԿՀ-ի դատապարտյալները տարբեր անձնական բնույթի լուրեր են տարածել, ինչը խիստ անհանգստացրել է նրան: Արթուր Ջավադյանը որեւէ կերպ չի կարողացել պաշտպանվել այդ խոսակցություններից եւ այլ տարբերակ չունենալով՝ ինքնասպանության փորձ է կատարել: Ի դեպ, հավելենք, որ դեպքից հետո Արթուր Ջավադյանին տեղափոխել են այլ քրեակատարողական հիմնարկ:

Իսկ ինչի՞ հետեւանքով է Արթուր Ջավադյանը հայտնվել քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ»-ը պարզեց, որ  2013 թվականին, մարտի 25-ին՝ ժամը 22-ի սահմաններում, Արթուր Ջավադյանը ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու նպատակով պատի վրայով մուտք է գործել Երեւանի Արցախի փողոցի 55 հասցեում գտնվող «Ինժգլոբալ» ԲԲ ընկերությանը պատկանող արտադրամաս եւ այնտեղից գաղտնի հափշտակել զգալի չափի` 306.000 դրամ արժողության պղնձյա մալուխներ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս