Ավտոմեքենաներ են արգելափակվել. վարորդները կրկին ահազանգում են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ՏԿԱԻՆ մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ հունվարի 19-ին, ժամը 05.22-ին տեղեկություն է ստացվել, որ Վեդի-Լուսաշող ավտոճանապարհի 37-38-րդ կմ-ի հատվածում ավտոմեքենան արգելափակվել է ձյան մեջ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վեդի քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Վեկտրա» մակնիշի 34 UP 921 պետհամարանիշով ավտոմեքենան:

***

Հունվարի 19-ին, ժամը 01.59-ին տեղեկություն է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Շատվան գյուղում ավտոմեքենան արգելափակվել է ձնակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել Վարդենիս քաղաքի ՀՓՋ-ի օպերատիվ խումբը:

Հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի 34 QA 465 պետհամարանիշով ավտոմեքենան:




Լրահոս