Շատ մարդիկ հոգատար վերաբերմունք են ցուցաբերում իրենց հեռախոսների նկատմամբ, հատկապես՝ այֆոնների: Սակայն շատ հաճախ նրանք սխալ են օգտագործում:
Այս սխալներն անում են բոլորը:
1. Դուք երբեք չեք անջատում ձեր iPhone-ը:
Իրականում անհրաժեշտ է անջատել հեռախոսը շաբաթական գոնե մեկ անգամ: Քանի որ դրանով իսկ կարող եք լուրջ վնասել հեռախոսի մարտկոցը:
2. Մշտապես միացված եք թողնում Wi-Fi-ն ու Bluetooth-ը:
Անջատեք այս մոդուլներն ամեն անգամ, երբ դրանք ձեզ պետք չեն: Սա կկանխի հեռախոսի էներգիայի պաշարների կորուստը:
3. Դուք օգտագործում եք iPhone-ը եղանակային էքստրեմալ պայմաններում:
Այֆոնը նորմալ աշխատում է 0-ից մինչև 35 աստիճան ջերմության դեպքում: Այնպես որ, գրպանում պահեք հեռախոսը սաստիկ ցրտին և տապին: Ինչպես նաև մի օգտագործեք այն անձրևի տակ:
4. Դուք լիցքավորում եք iPhone-ը ողջ գիշեր:
Մարտկոցն ավելի շուտ է փչանում, երբ այն լիցքավորված է 100%-ով:
5. Սպասում եք մինչև հեռախոսի մարտկոցը նստի մինչև 0%, և հետո եք այն լիցքավորում:
Բավական է, որ այն լիցքավորված լինի մինչև 50-80%:
6. Դուք օգտագործում եք ոչ օրիգինալ լիցքավորման սարք:
Սա հենց այն դեպքն է, երբ «ագահը երկու անգամ է վճարում»:
7. Երբեք չեք մաքրում այն :
Ձեր այֆոնի մակերեսին մեծ քանակությամբ բակտերիաներ կան: Նույնիսկ առավել, քան զուգարանակոնքին կամ շան կերամանի վրա:
8. Փողոցով քայլելիս ձեռքին եք պահում:
9. Չեք օգտվում գաղտնաբառից:
10. Թույլ եք տալիս բոլոր հավելվածներին օգտագործել երկրալոկացիոն գործառույթը:
Կարող եք թողնել այդ հնարավորությունը միայն նավիգացիոն ծրագրերի համար: