Կարեն Անդրեասյանը վերահաստատել է հունվարի 12-ին ներկայացրած իր հրաժարականի դիմումը: Այսպիսով՝ Հայաստանը չունի մարդու իրավունքների պաշտպան:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Անդրեասյանը պատրաստվում է վերստին զբաղվել փաստաբանական գործունեությամբ: Ավելին, իշխանական շրջանակներում չեն բացառում, որ փաստաբանական պալատի անդամների շրջանում առկա հակասությունների շնորհիվ` նախկին օմբուդսմենին կհաջողվի լուրջ պաշտոն զբաղեցնել փաստաբանների պալատում: Իսկ այդ նպատակով Կարեն Անդրեասյանը կօգտագործի ՄԻՊ պաշտոնում ձեռք բերած կապերն ու հմտությունները՝ առավել լավ արդյունքներով գործունեություն ծավալելու համար:
Մանրամասները` տեսանյութում.