ՕԵԿ պատգամավոր Լևոն Դոխոլյանը հայրենիքի մասին մտածում է Դուբայում՝ ծովափին (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դեռևս դպրոցական նստարանից Հայաստանի յուրաքանչյուր ընդունակ և անընդունակ աշակերտ տեղեկացվում է, որ մեր փոքրիկ հայրենիքը ծով չունի, և առհասարակ, դեպի Համաշխարհային օվկիանոս էլ ելք չունի: Այո՛, ցավալի է, սակայն հայության հպարտություն կապուտաչյա Սևանը ծով չէ:

Եվ պետք է ազնվորեն ասել, որ ոչ մի բաց սահման անգամ չի կարող հանգեցնել աշխարհագրության փոփոխման: Պարզ ճշմարտություն է, որ զուտ աշխարհագրորեն Հայաստանը դատապարտված է փակ տարածության:

Այս փաստը հիշեցնել դրդեց ԱԺ ՕԵԿ խմբակցության նորաթուխ պատգամավոր Լևոն Դոխոլյանի ֆեյսբուքյան լուսանկարը՝ ուղեկցված հետևյալ գրառմամբ. «Հայրենիքը սիրում են ոչ թե նրա համար որ այն մեծ է, այլ` նրա համար, որ այն քոնն է: Հայրենիքում է մեր անցյալն ու ապագան…»:

581919_1210026425693486_303475407058208253_n

Իսկ թե ում հայրենիքում է «իր անցյալն ու ապագան» գտել ՕԵԿ պատգամավորը, դժվար է ասել համենայնդեպս, հայրենիքի սիրո մասին պատգամավոր Դոխոլյանը հիշել է Դուբայում` ծովափին:

Հ.Գ. Այս պահին մի քանի այլ պատագամվորի հետ Լևոն Դոխոլյանը գտնվում է Ստրասբուրգում, ուր գործուղվել է  ԵՄ-Հայաստան խորհրդարանական համագործակցության հանձնաժողովի 16-րդ նիստի աշխատանքներին մասնակցելու համար: Պատգամավորը պետք է պայքարի հակահայկական զեկույցների ընդունման դեմ:




Լրահոս