«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ շաբաթ օրը ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը վաղ առավոտյան գնացել է ՕԵԿ գլխավոր գրասենյակ՝ «աջակցություն» խնդրելու: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, քաղաքաշինության նախարար Սամվել Թադեւոսյանը, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը, ԱԺ ՕԵԿ խմբակցության անդամները, ՕԵԿ առաջնորդ Արթուր Բաղդասարյանը: Երկար ժամանակ Տ. Սարգսյանն ՕԵԿ-ականներին բացատրել է իր կառավարության նոր ծրագրի «առանձնահատկությունները», որպեսզի կոալիցիոն միակ գործընկերները «պադերժկա» անեն:
ՕԵԿ-Ի ՀՈՒՅՍԻՆ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ