Ավելի լավ է աշխատել ԻՊ-ի հետ, քան Իրանի. Իսրայելի ՊՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը հայտարարել է, որ Իրանն Իսրայելի գլխավոր թշնամին է: Այս մասին նա հայտարարել է Ազգային անվտանգության հետաքննությունների ինստիտուտի կոնֆերանսի ժամանակ. փոխանցում է Izrus-ը:

Նա նշել է, որ Իրանը միլիոնավոր դոլարներով զենք է գնում բոլոր նրանցից, ովքեր պատրաստ են այն վաճառել, ինչպես նաև ֆինանսավորում և զինում է մերձարևելյան տարածաշրջանում իր մարիոնետներին:

«Իրանի ահաբեկչական ենթակառուցվածքն այսօր գոյություն ունի 5 մայրցամաքում: Ինչ վերաբերում է Սիրիայի իրավիճակին, ապա պարզ է դառնում, որ այժմ և՛ Ռուսաստանը, և՛ ԱՄՆ-ն Իրանին խնդրի լուծման մի մասն ու հիմնական խաղացող են համարում: Ի՞նչ տարբերակ են մեզ թողնում` Ի՞Պ-ը կամ Իրա՞նը: Եթե ընտրելու լինենք, ապա ես նախընտրում եմ ԻՊ-ը»,-ասել է երկրի ՊՆ ղեկավարը:

Ընդ որում, Յաալոնը նշել է, որ ԻՊ-ը լուրջ վնասներ է կրում ինչպես Սիրիայում, այնպես էլ Իրանում, որտեղ խմբավորման դեմ են գործում միջազգային կոալիցիայի ուժերը:

«Այսօր Սիրիայում որոշիչ ուժ է համարվում Իրանը,-ընդգծել է Իսրայելի ՊՆ ղեկավարը,-եթե Մոսկվայի ռազմաքաղաքական գործընթացը հավերժացնի Իրանի գերակայությունը, ապա մենք ստիպված կլինենք գործ ունենալ դրա հետ»:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս