ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին մասնակցությունից հրաժարվելու պատճառով ՌԴ պատվիրակությունը չի կարող մասնակցել ԵԽԽՎ աշխատանքներին ողջ տարվա ընթացքում: Այս մասին հայտարարել է ԵԽԽՎ ղեկավար Անն Բրասերը, գրում է Vzglyad.ru-ն:
Բրասերը հաստատել է, որ նամակ է ստացել ՌԴ Դաշնային խորհրդի և Պետդումայի ղեկավարի կողմից այն մասին, որ ՌԴ Դաշնային ժողովը չի մասնակցի հունվարյան նստաշրջանին:
«Ցավում եմ նման որոշման համար»,-ասել է Բրասերը:
Երկուշաբթի Պետդումայի՝ ԱՊՀ երկրների գործերով կոմիտեի ղեկավար Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ ՌԴ պատվիրակությունը որոշում է ընդունել չմասնակցել ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանին:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան