Հունվարի 21-ին Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հանդիպել է ԵԱՀԿ Երեւանյան գրասենյակի ղեկավարի տեղակալ Բարբարա Դեյվիսի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են անցած հանրաքվեն, ինչպես նաեւ ընտրական նոր օրենսգրքում այնպիսի մեխանիզմների ամրագրումը, որոնք թույլ կտան արդյունավետորեն վերահսկել ընտրական գործընթացի օրինականությունը:
Այդ համտեքստում քննարկվեցին Ընտրական օրենսգրքի վերաբերյալ Հայ Ազգային Կոնգրեսի վերջերս հրապարակված առաջարկները: