«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Անցած տարվա նոյեմբերի 25-ին ՀՀ ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի ղեկավար Արթուր Վարդանյանը, «Ժողովուրդ»-ի տեղեկություններով, Հայաստան գալուց հետո տասնյակ ազատամարտիկների հետ է հանդիպել: Նրա հանդիպումները անցել են նույն սցենարով. պատրվակը եղել է իր հոր` ազատամարտիկ Վալերի Վարդանյանի, այդ թվում նաեւ նրա զոհվելու հանգամանքների մասին հարցուփորձ անելը: Իսկ արդեն երկրորդ հանդիպման ժամանակ նա, որպես կանոն, փորձել է ինչ-որ գաղտնի թեմայի շուրջ «կոնսպերատիվ» զրույց ծավալել: Գործնականում ազատամարտիկների մեծամասնությունը գաղտնի զրուցելու առաջարկը լսելուց հետո երիտասարդին դուրս են վռնդել, երբեմն նաեւ կոպիտ բառերով:
Իսկ բոլոր այն ազատամարտիկները, որոնք Արթուր Վարդանյանի` գաղտնի զրուցելու առաջարկությանը դրական են պատասխանել, ու պարզ չէ՝ ինչ են զրուցել (գուցե շատ անմեղ ինչ-որ թեմայով) այսօր հայտնվել են ԱԱԾ-ի ուշադրության կենտրոնում եւ ստիպված են պարզաբանել, թե երիտասարդի հետ ինչ թեմայի շուրջ են զրուցել եւ արդյոք նրա ծրագրերի մասին որեւէ տեղեկություն ունեցել են, թե ոչ»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: