Ռուբլու համար կրկին սև օրեր են սկսվում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երեկ ռուսական ռուբլու համար հերթական սեւ օրն էր: Ռուբլին արժեզրկվում էր ժամ-ժամ, եւ արդեն օրվա վերջին 1 դոլարի փոխարժեքը ռուսական ռուբլով հասավ 86 ռուբլու: Ինչպես հայտնի է՝ ռուսական ռուբլու հերթական կտրուկ արժեզրկումը պայմանավորված է նավթի միջազգային գների անկմամբ: Անցած տարվա վերջի դրությամբ նավթի գները պահպանվում էին մեկ բարելը 45 դոլարի սահմաններում: Այս տարվա սկզբից «սեւ ոսկու» միջազգային գները կրկին սկսեցին իջնել, եւ մի քանի օրում մեկ բարել նավթի գինը 30 դոլարից էլ էժանացավ:

Երեկվա դրությամբ արդեն նավթի միջազգային գինը մեկ բարելի դիմաց իջել էր մինչեւ 27 դոլար: Հայկական դրամի համեմատ ռուսական ռուբլու փոխարժեքը իջել է մինչեւ 1 ռուբլին 5 դրամ: Ի դեպ, ի տարբերություն ռուսական ռուբլու նախորդ արժեզրկումների, որոնց ժամանակ հայկական դրամը եւս շատ արագ, կտրուկ արժեզրկվում էր, այս անգամ, բարեբախտաբար, նման երեւույթի մենք ականատես չենք լինում»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս