«Արմավիր» ՔԿՀ-ում տեղի ունեցած ինքնասպանությունների դեպքերով ձայնագրություններ կան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվարի 4-ին Արմավիր քրեակատարողական հիմնարկում ժամը 19:10-ի սահմաններում ինքնասպան էր եղել ՔԿՀ կալանավոր 21-ամյա Անզոր Կարապետյանը: Վերջինս այդ քայլին գնացել էր կարանտինային 6-րդ խցում զուգարանի դռան ճաղավանդակից կախվելու միջոցով: Նույն օրը «Արմավիր» ՔԿՀ-ում կախվելու միջոցով ինքնասպան էր եղել դատապարտյալ, նախկինում 5 անգամ դատված 36-ամյա Արմեն Փարսադանյանը: Ըստ դատապարտյալների շրջանում տարածված լուրերի՝ ՔԿՀ-ում խիստ պայմաններ են, ինչին դատապարտյալները չեն դիմանում: Որեւէ այլ ՔԿՀ-ում նման խիստ պայմաններ ու կանոններ չկան, ու թերւես դա է պատճառը, որ դատապարտյալները չեն դիմանում:

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում Արմավիր ՔԿՀ-ի պետ Տիգրան Նավասարդյանը, սակայն, վստահեցրեց, որ ՔԿՀ-ում այնպիսի պայմաններ են, որ շատ հյուրանոցներ անգամ չունեն. «Իսկ որպես մարդ բոլորին էլ ինքնասպանության դեպքերը անհանգստացնում են»: Ի դեպ, ՔԿՀ պետը նշեց, որ բոլոր դեպքերի մասով կա ձայնագրություն, եւ քննությունը ամեն ինչ կպարզի. «Սկզբից մինչեւ վերջ կա, թե ինչպես են դեպքերը եղել, այլ բան չեմ կարող ասել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս