ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման եւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հունվարի 21-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են փախստականների հետ կապված իրադրությունը. տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Սպիտակ տանը:
«Երկու ղեկավարները քննարկել են Եվրոպայի պատասխանը փախստականների հետ կապված ճգնաժամին, այդ թվում՝ Սիրիային նվիրված խորհրդաժողովը, որը փետրվարի 4ին կայանալու Է Լոնդոնում», -ասված է հաղորդագրության մեջ:
Սպիտակ տունը հավելել է, որ երկու ղեկավարներն այդ համաժողովը դիտում են «որպես կարեւոր հնարավորություն սիրիական հումանիտար ճգնաժամի լուծման միջազգային ջանքերն ընդլայնելու համար»: Փետրվարի 4-ին Լոնդոնում դոնորների խորհրդաժողով են անցկացնելու Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Նորվեգիան, Քուվեյթը եւ ՄԱԿ-Zx ը: Դրա ընթացքում պլանավորվում է միջոցներ հանգանակել սիրիացի փախստականների և բուն երկրում պատերազմից տուժածների համար, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: