ՌԴ-ն արգելել է Հայաստանից որոշ գյուղմթերքների ներմուծումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանն արգելել է Հայաստանից մի շարք գյուղմթերքների, ինչպես օրինակ` մսի, կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան։ Այս մասին գրում է TASS-ը` հղում անելով ՌԴ Գյուղատնտեսական վերահսկողական ծառայությանը:

«Ռոսսելխոզնադզորի» ժամանակավոր սահմանափակումը մտցվել է հունվարի 20-ից: Գերատեսչությունում նշել են, որ արգելքը պայմանավորված է Հայաստանում դաբաղ հիվանդության հետ կապված անկայուն իրավիճակով և վիրուսի՝ Ռուսաստանի տարածք ներթափանցման բարձր ռիսկով։

Ներմուծման արգելքը հիմնականում վերաբերում է այն կենդանիների մսին, որոնք կարող են վարակվել դաբաղով, ինչպես նաև կաթնային այն ապրանքատեսակներին, որոնք դաբաղի վիրուսը ոչնչացնող բարձր ջերմային մշակում չեն անցել։




Լրահոս