Շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են փողոցների ժամանակավոր փոսալցման աշխատանքները: Դրանք իրականացվում են նախապես գույքագրված փողոցներում, ինչպես նաև քաղաքապետարանի և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում թեժ գծերով ստացված հեռախոսազանգերի հիման վրա: Փոսերը գոյացել էին մի քանի օր տևած առատ տեղումներից հետո:

Գործընթացի հիմնական նպատակը երթևեկության մասնակիցներին հնարավոր վթարավտանգ իրավիճակներից զերծ պահելն է: Ճանապարհաշինական ընկերությունների հետ կնքված պայմանագրային պարտավորությունների համաձայն` վերջինները գործընթացն իրականացնում են սեփական միջոցներով:
Երևանի քաղաքապետարանի փողոցների շինբարեկարգման 2016 թվականի հիմնական ծրագիրը կմեկնարկի համապատասխան եղանակային պայմանների առկայության պարագայում:




Լրահոս