Այսօր հայ դերասան, ռեժիսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Կարպ Խաչվանքյանի ծննդյան օրն է: Նա ծնվել է 1923 թվականի հունվարի 23-ին և հատկապես հատկապես հայտնի է կատակերգական ժանրում իր խաղացած դերերով։
1941-1944 թվականներին սովորել է Թբիլիսիի կինոստուդիային կից դերասանական դպրոցում։ 1944-1998 թվականներին աշխատել է Երևանի երաժշտական կոմեդիայի թատրոնում։ Հայտնի դերերից են Ալդեմարո (Լոպե դե Վեգայի «Պարերի ուսուցիչը»), Նիկո (Հ. Պարոնյանի և Ա. Այվազյանի «Ատամնաբույժն արևելյան»), Պետրուչիո (Շեքսպիրի «Կամակոր կնոջ սանձահարումը»), Տոնիո և Զանետտո (Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ»)։ Խաչվանքյանի բեմադրությունները՝ Ֆ. Լոուի «Իմ չքնաղ լեդի», Ի. Կալմանի «Միլվա», Ա. Այվազյանի «Սեր աստղերի տակ» և այլն, առանձնանում են երաժշտության, պարի և խոսքի միաձուլությամբ։
Նրա խաղացած դերերն են`
Բոնի՝ «Սիլվա»
Վալի՝ «Աշուղ Մուրադ»
Գուրգեն – «Աղբյուրի մոտ»
Տոնինո, Ձունիետո ՝ «Վենետիկյան երկվորյակներ »
Լյոնյա Գլազկին՝ «Մի քաղաք կա Վոլգայի վրա»
Դիոգինես՝ «Եվայլն կամ Նոր Դիոգինես »
Նիկո՝ «Ատամնաբույժն արևելյան»
Ալդեմարո՝ «Պարերի ուսուցիչը»
Խանդիկյան՝ «Խանդից պատուհաս»
Միշա՝ «Սիրո հովիտ»
Սկապեն՝ «Սկապենի արարքները»
Սիրական՝ «Սոֆիկի սխալը»
Մանուչա՝ «Ծղնեթցի Մայա»
Ղարա՝ «Կապկազ թամաշա»
Պետրուչիո՝ «Անսանձ կնոջ սանձահարումը»
Թոդորոս՝ «Պահանջվում է ստախոս»
Հիգենս՝ «Իմ չքնաղ լեդի»
Սոկրատ՝ «Սեր աստղերի տակ»
Կնյազ՝ «Տաքսի, տաքսի»
Ջուլիկյան՝ «Ախ, ներվեր, ներվեր»
Վարուժան՝ «Ծաղիկների աշխարհ»
Կիկիլիո՝ «Երկու օրիորդ»
Պետիկ՝ «Երազիկ»
Մեքի՝ «Երեք գռոշանոց օպերա»
Բապս՝ «Չառլեի մորաքույրը»
Ֆիլմագրություն
1983 – Տաքսի-տաքսի (ֆիլմ-բեմադրություն) – Կնյազ
1981 – Ատամնաբույժն արևելյան – Նիկո
1963 – Ճանապարհ դեպի կրկես – Աշոտ
1956 – Պատվի համար – Սուրեն Էլիզբարով
1949 – Արարատյան դաշտի աղջիկը – Գրիգոր