Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է միջազգային ԶԼՄ ներում տարածված լուրերն` իբր Թուրքիայի ռազմաօդային ուժերը «Բալ ալ Խավա» հսկիչ անցագրային կետի շրջանում կործանել են ռուսական ռազմական ինքնաթիռ:
«Այդ լուրերը հիմարություն են: Մեր բոլոր ինքնաթիռները, որոնք Սիրիայի տարածքում ահաբեկչական ենթակառուցվածքների և օբյեկտների ոչնչացման խնդիր են լուծում, վերադարձել են ավիաբազա»,-լրագրողների հետ զրույցում նշել է ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը:
Նա ընդգծել է, որ երեք օր շարունակ «Հմեյմիմ» օդանավակայանում ՌԴ ՊՆի կազմակերպած պրեստուրի շրջանակում թափանցիկ աշխատել է արևմտյան առաջատար ԶԼՄ-ների շուրջ 50 լրագրող` ԱՄՆից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Իտալիայից, Չինաստանից, Վիետնամից և այլ երկրներից, որոնցից նման փաստը թաքցնել հնարավոր չէր լինի: