«Գազպորմ Արմենիա» ընկերությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին է ներկայացրել 2016-2018 թվականների ներդրումային ծրագրերը: Ըստ այդմ, այս տարվա համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսել է 5 միլիարդ 581 մլն դրամի ներդրում: Սա այն դեպքում, երբ այդ ընկերության տարեկան շրջանառությունը կազմում է ավելի քան 220 միլիարդ դրամ:
Այսինքն՝ «Գազպրոմ Արմենիան» պատրաստվում է 2016-ին ընդամենը իր շրջանառության 2 տոկոսի չափով ներդրում իրականացնել: Ի դեպ, 2017-ի համար «Գազպրոմ Արմենիան» նախատեսել է 8 միլիարդ 834 մլն, իսկ 2018-ի համար՝ 16 միլիարդ 598 մլն դրամ: