Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին անդրադարձել է Բունդեսլիգայի 18-րդ տուրի խաղին, որի ժամանակ թիմը հանդիպել էր «Համբուրգ»-ին: Հանդիպումն ավարտվել էր մյունխենյան ակումբի հաղթանակով՝ 2:1 հաշվով, իսկ Լևանդովսկին դուբլի հեղինակ էր դարձել:
«Առաջին խաղակեսում ամեն ինչ վերահսկվում է, բայց «Համբուրգ»-ը տուգանայինի պատճառ դարձավ և գոլ գրանցվեց: Ի ուրախություն մեզ, մենք հաղթեցինք: Մենք հասկանում ենք, որ մեզ դեռ ժամանակ է հարկավոր, որպեսզի ձմեռային դադարից հետո ուշքի գանք», – ասել է նա:
18 տուրից հետո մյունխենյան ակումբը զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականը և իր ակտիվում ունի 49 միավոր: