Փետրվարի 14-ին միավորված Դիլիջան համայնքում կկայանան համայնքի ղեկավարի եւ ավագանու ընտրություններ: Քաղաքում եւ Դիլիջանին միացված 6 գյուղերում կընտրեն քաղաքապետ եւ 15 հոգուց բաղկացած ավագանի: Տավուշի մարզի թիվ 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Աիդա Սարգսյանից տեղեկացանք, որ ներկայումս Դիլիջանի քաղաքապետի թեկնածու է առաջադրվել մեկ թեկնածու՝ Դիլիջանի գործող քաղաքապետ, ՀՀԿ Դիլիջանի տարածաշրջանային կազմակերպության ղեկավար Արմեն Սանթրոսյանը:
Նա քաղաքապետի թեկնածու է առաջադրվել ՀՀԿ որոշմամբ: Ավագանու 50 տեղի համար առաժմ առաջադրվել է 24 թեկնածու, որից 8-ը ՀՀԿ անդամ է, 14-ը անկուսակցական է, մեկական՝ ՕԵԿ եւ ԲՀԿ անդամ: Այս թվերը փոփոխական են, քանզի սպասվում է, որ առաջիկայում կառաջադրվի Դիլիջան համայնքի ղեկավարի եւս 2-3, ավագանու՝ մոտ 25 թեկնածու:
Ոսկան Սարգսյան
Տավուշ