Իրանը և ևս 14 երկիր պարտքերի պատճառով զրկվել են ՄԱԿ-ում ձայնի իրավունքից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը Գլխավոր Ասամբլեայում երկրների ցուցակ է ներկայացրել, որոնք զրկվել են ձայնի իրավունքից, քանի որ չեն վճարել անդամավճարները:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին, ցուցակում ներառված է 15 երկիր, որոնց թվում՝ Լիբիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Սենտ-Վինսենթը և Գրենադինները, Բուրունդին, Բահրեյնը, Մալին ու Իրանը: Պարտքերը չվճարած երկրների ցուցակում է հայտնվել Վենեսուելան՝ 3 մլն դոլար պարտքով:

Ծանր քաղաքական և տնտեսական իրավիճակում գտնվող Եմենին, Սոմալիին, Կոմորյան կղզիներին, Գվինեա-Բիսաուին, Սան-Թոմեին և Պրինսիպիին որոշել են չզրկել ձայնի իրավունքից՝ չնայած պարտքերին:




Լրահոս