Իրանն արգելել է թուրքական ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

BBC-ի փոխանցմամբ՝ Իրանն արգելել է իր տարածքով թուրքական ապրանքների վերաարտահանումը Ռուսաստան: Գործակալությունը, վկայակոչելով «ԻՐՆԱ» իրանական լրատվական գործակալությունը, հայտնում է նաև, որ Իրանի առևտրի հարցերը կարգավորող գերատեսչության ներկայացուցիչ Մուհամադ Ռեզա Մոդադին բացատրել է, որ այս որոշումը իրանական արտադրողներին պաշտպանելու նպատակով կայացրել է Արդյունաբերության նախարարությունը:

Իրանցի պաշտոնյայի խոսքով` բազմաթիվ իրանական ընկերություններ թուրքական ապրանքներ են գնում, ապա վերավաճառում Ռուսաստանին, որի արդյունքում լավ գումար են վաստակում:

Նման գործողությունները հակասում են արտահանման մասին իրանական օրենքներին:




Լրահոս