«Եվրատեսիլ-2016»-ին Հայաստանը կներկայանա առաջին կիսաեզրափակչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Եվրատեսիլ-2016» երգի միջազգային մրցույթում հայաստանյան պատվիրակը ելույթ կունենա առաջին կիսաեզրափակիչ փուլում, որը կկայանա մայիսի 10-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում:

Առաջին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում ելույթ կունենան նաեւ Խորվաթիան, Ֆինլանդիան, Մոլդովան, Հունաստանը, Հունգարիան, Ռուսաստանը, Նիդերլանդները, Սան Մարինոն, Ադրբեջանը, Կիպրոսը, Մալթան, Բոսնիա եւ Հերցոգովինան, Էստոնիան, Չեխիան, Մոնտենեգրոն, Իսլանդիան, Ավստրիան, Շվեդիան, Ֆրանսիան եւ Իսպանիան:

Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչ փուլը կկայանա մայիսի 12-ին, որի ընթացքում ելույթ կունենան Լատվիան, Բելառուսը, Իռլանդիան, Շվեյցարիան, Մակեդոնիան, Ավստրալիան, Լիտվան, Լեհաստանը, Իսրայելը, Սերբիան, Ալբանիան, Բուլղարիան, Դանիան, Վրաստանը, Ռումինիան, Սլովենիան, Նորվեգիան, Ուկրաինան, Բելգիան, Գերմանիան, Իտալիան եւ Մեծ Բրիտանիան:

Մասնակիցների ելույթների հստակ համարները հայտնի կդառնա մարտին, երբ մասնակից բոլոր երկրները ներկայացնեն իրենց երգերը:

Այս տարի «Եվրատեսիլ»-ին կմասնակցեն 43 երկրների ներկայացուցիչներ: Մրցույթի այս տարվա կարգախոսն է Come together (Միավորվենք):

Հիշեցնենք, որ «Եվրատեսիլ» երգի մրցույթում որոշակի կանոններ են փոխվել։ «Եվրատեսիլ 2016»-ին Մեծ հնգյակի երկրների (Ֆրանսիա, Իսպանիա, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիան) եւ մրցույթն ընդունող Շվեդիայի ներկայացուցիչներն իրենց ելույթները սկսելու են կիսաեզրափակիչ փուլից, բայց ինքնաբերաբար հայտնվելու են եզրափակիչ փուլում։ Ավելին, նրանք կունենան կիսաեզրափակիչ փուլի մյուս մասնակիցների համար քվեարկելու իրավունք։

«Եվրատեսիլ-2015»-ին Հայաստանը կներկայացնի Իվետա Մուկուչյանը:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ Առաջին ալիքի www.1tv.am եւ Եվրատեսիլի հայաստանյան մասնակցության պաշտոնական կայքերում՝ www.eurovision.am, ինչպես նաեւ Իվետա Մուկուչյանի պաշտոնական սոցիալական էջերում՝

Առաջին ալիքի հասարակայնության հետ կապերի բաժին




Լրահոս