Մի խումբ երիտասարդներ խավիար էին տարել Մեծ Բրիտանիայի դեսպանատուն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հանուն օրենքի» հասարակական շարժման անդամներն այսօր ակցիա էին իրականացնում Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան առջև: Նրանք պահանջում էին չեղարկել վաղը ԵԽԽՎ-ում երկու հակահայկական զեկույցների քննարկումը և իրենց հետ տարել էին երկու տուփ խավիար և մեկ դիմում-նամակ:

«Եկել ենք ասելու, որ չենք հասկանում, թե ինչպես կարող է արժեքներ քարոզող Բրիտանիան այսօր ներկայանալ խայտառակ զեկույցով»,-նշեց խմբի անդամ Արման Ղուկասյանը:

Նրանք մոտ տասը րոպե սպասեցին դեսպանատան առջև, ապա ներքև իջավ փոխդեսպանը: Նա զրուցեց ակտիվիստ Արմանի հետ, վերցրեց դիմում-նամակը, սակայն հրաժարվեց ընդունել խավիարը:




Լրահոս