Օհայո նահանգի մի խումբ աթեիստներ դատական հայց են ներկայացրել ԱՄՆ Դաշնային շրջանի դատարան՝ պահանջելով թղթադրամներից հեռացնել «In God We Trust» («Մենք հավատում ենք Աստծուն») արտահայտությունը: Ինչպես հայտնում է World Religion News-ը՝ նրանք համոզված են, որ այդ արտահայությունն ուղղակիորեն խախտում է սահմանադրական նորմերը:
Անհավատները պարզաբանել են, որ նրանք ամեն օր ձեռքների մեջ պահելով թղթադրամները, որոնց վրա հիշատակվում է Աստծո անունը, զգացողություն են ունենում՝ կարծես ինչ-որ մեկը միջամտում է իրենց ֆինանսական գործերին: Նրանք նաև բողոքում են, որ այդ պայմաններում դժվար է լինել հումանիստ, և կարծում են, որ դա լուրջ փաստարկ է թղթադրամների դիզայնը փոխելու համար, որը չի փոխվել 1956թ.-ից:
Հավելենք, որ «In God We Trust» արտահայությունն առաջին անգամ չէ վեճերի առարկա դառնում, սակայն դատարանի գործն առաջին անգամ է հասել:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան