Շուշանիկ Բախշյանից բացի գործով անցնում են այլ բուժաշխատողներ ևս. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս տարվա հունվարի 22-ին հայտնի դարձավ, որ 2015 թավականի հուլիսի 27-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանի գործով ձերբակավել է «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը: Սակայն հետագայում նա ազատ արձակվեց: Բանն այն է, որ ձերբակալությունից հետո Շուշանիկ Բախշյանի առողջական վիճակը վատացել էր, եւ նրան տեղափոխել էին հիվանդանոց: Բժշկի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով՝ իր պաշտպանյալն անմեղ է. «Եթե Մերի Մարգարյանի մահվան գործով դատվող լինի, Շուշանիկ Բախշյանը չի լինելու»,- ասում է փաստաբանը:

Նշենք, որ մեր տեղեկություններով՝ Մերի Մարգարյանի հարազատներն իրենց դստեր մահվան մեջ, բացի Շուշանիկ Բախշյանից, մեղադրում են նաեւ նույն բժշկական կենտրոնի մի քանի այլ բժիշկների եւս, քանի որ կարծում են, որ նրանք կարող էին, բայց չեն օգնել իրենց հարազատին: Մասնավորապես, «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ գործով անցնում են նաեւ «Շենգավիթ» ԲԿ-ի աշխատակիցներ Նաիրա Ավանեսյանը, Անի Բաբլոյանը, Տիգրան Սարգսյանը, Աշոտ Սիրունյանը եւ Դավիթ Մխիթարյանը:




Լրահոս