«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ»-ից հաղորդագրություններ են տարածվում, որ ինչ-որ անհայտ կուսակցություններ լուծարվում են եւ «Հայկական վերածնունդ»-ին են միանում։ Օրինակ՝ «Հայկանդուխտ ավանդապաշտ» կուսակցությունը, Հայաստանի ագրարային կուսակցությունը, «Ազգի փրկությունը»: Մեր տեղեկություններով, առաջիկա օրերին ՕԵԿ-ը նույնպես նման հաղորդագրությամբ հանդես կգա, սակայն մինչեւ հաջորդ խորհրդարանական ընտրություններ խմբակցությունը կշարունակի կրել ՕԵԿ անվանումը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: