«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Ավան և Նոր Նորք վարչական շրջանների դատարանի նախագահ Սամվել Ուզունյանն անհետացել է։ Մեր տեղեկություններով, նրա պաշտոնանկության պատճառը «մութ» պատմություններն են, «վերևների» համբերության բաժակը լցվել է, կանչել են, ասել, դիմումդ գրի՝ գնա, վերջինս էլ արձակուրդ գնալու դիմում է գրել։ Արձակուրդի մեջ կգտնվի մինչև մարտի 17-ը, իսկ հետո չի վերադառնա աշխատանքի։
Այժմ դատական համակարգն ընկած՝ Ուզունյանին է փնտրում, չկա, հեռախոսներն անջատված են։ Ասում են, թե անգամ զանգել են ազգականներին, որ կապ հաստատեն նրա հետ։ Նա «հոկտեմբերի 27»-ի քննությունից հետո՝ 2004-ին է նշանակվել դատարանի նախագահ։ Որդին էլ Քննչական կոմիտեի Երևանի զինվորական գործերով կայազորի քննիչ է»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։