Գործադիր մարմնի այսօրվա նիստը որոշիչ է լինելու. իրադարձություններն ինչպես կզարգանան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, որը սովորաբար տեղի է ունենում հինգշաբթի օրերին, այս շաբաթ տեղի կունենա ուրբաթ օրը: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբիկ Թադևսյանը: Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ այս ԳՄ նիստը որոշիչ է լինելու իշխանական կոալիցիայի կազմավորման տեսանկյունից:

Ենթադրվում է, որ հենց այդ նիստի ընթացքում վերջնականապես պետք է որոշվի, թե հնարավոր կոալիցիան ինչ ձևաչափով է կազմավորվելու, և կոալիցիայի պոտենցիալ կողմերին ինչ պաշտոններ կարող են առաջարկվել: Իհարկե, տեսականորեն բացառված չէ նաև այն տարբերակը, որ այս ԳՄ նիստում հանրապետականները կորոշեն, որ կոալիցիայի անհրաժեշտություն չկա:

ՀՀԿ վերնախավում ոչ ոք պատկերացում չունի, թե իրադարձություններն ինչ սցենարով են զարգանալու, քանի որ բոլոր որոշումները Սերժ Սարգսյանը միանձնյա է կայացնում, իսկ հանրապետականներն այդ մասին իմանում են միայն վերջին պահին:

Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում.




Լրահոս