Զիկա վիրուսով 3-4 մլն մարդ կարող է վարակվել Հարավային, Կենտրոնական և Հյուսիսային Ամերիկայում: Այս մասին հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը. փոխանցում է BBC-ն:
Կան կասկածներ, որ Զիկան որոշ նորածինների մոտ կարող է ուղեղի դեֆեկտ առաջացնել:
ԱՄՆ-ում հայտարարել են, որ հույս ունեն մինչև տարեվերջ վիրուսի դեմ պատվաստանյութ ստեղծել:
Վիրուսը հիշեցնում է Արևմտյան Աֆրիկայում տարածված Էբոլան, որը 11 հազար մարդու կյանք խլեց:
Հիշեցնենք, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ վիրուսի վարակման դեպքեր են գրանցվել Գերմանիայում, Շվեյցարիայում, Դանիայում, Շվեդիայում, Մեծ Բրիտանիայում, Պորտուգալիայում և Նիդեռլանդներում: 2015թ. մայիսին այս վիրուսի վարակման առաջին դեպքի մասին հայտարարել էր Բրազիլիան:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան