Զեկույցն ընդհանրապես Սարսանգի ջրամբարի մասին չէր. Գալուստ Սահակյան (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանին այդ պաշտոնից հեռացնելու մտորումներ դեռ չկան:

«Այս վերջին նիստում համատեղ հանդես եկան հայաստանյան կազմակերպությունները, հայ համայնքը և դիվանագիտական ամբողջ կորպուսը: Ենթադրելի չէ, որ 300 քվեարկողներին չորս հոգի պետք է կարողանան ամեն ինչ իրագործեն», – ընդգծեց նա:

ԱԺ նախագահը չի կարծում, որ Հայաստանը պարտվել է ԵԽԽՎ-ում: «Զեկույցն այնպես էլ կառուցված, որ ընդհանրապես Սարսանգի ջրամբարի մասին չէր», – հավելեց նա:

Մանրամասները` տեսանյութում.




Լրահոս