Անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ն հետաքրքրություն է ցուցաբերում «Էվերտոն»-ի պաշտպան Ջոն Ստոունսի հանդեպ, հայտնում է Sunday Mirror-ը: Տեղափոխությունը կարող է կայանալ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Լիվերպուլյան ակումբի ղեկավարությունը հույս ունի 21-ամյա ֆուտբոլիստի վաճառքից ստանալ 50 մլն ֆունտ: Ֆուտբոլիստի հանդեպ հետաքրքրություն է ցուցաբերում նաև «Չելսի»-ն: Այս մրցաշրջանում Ստոունսը «Էվերտոն»-ի կազմում անցկացրել է 27 հանդիպում, բայց աչքի չի ընկել գոլով կամ գոլային փոխանցմամբ: