Փետրվարի 1-ը «Ժողովուրդ» օրաթերթի ծննդյան օրն է: 2011 թվականին լույս տեսավ օրաթերթի առաջին համարը, որն անվճար բաժանվեց բոլոր կրպակներում: 2016թ.-ի փետրվարի 1-ին «Անի» հյուրանոցում նշվեց օրաթերթի 5 ամյակը: Միջոցառմանը ներկա էին մի շարք քաղաքական գործիչներ, մշակույթի և արվեստի ճանաչված ներկայացուցիչներ:
Օրաթերթի գլխավոր խմբագիր Թագուհի Թովմասյանը մրցանակներ հանձնեց մի քանի նախարարների, քաղաքական, մշակույթի և արվեստի մի քանի ճանաչված ներկայացուցիչների: