1998 թ. փետրվարի 3-ին «հայտնի ուժերի ճնշման տակ» հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց և իշխանությունը հանձնեց:
Նախագահ Տեր-Պետրոսյանի հրաժարականին հաջորդեցին ԱԺ նախագահի, փոխնախագահների, նախարարների և մնացյալ պաշտոնյաների հրաժարականները:
Սա Հայաստանի անկախ հանրապետության պատմության ընթացքում քաղաքական առաջին հրաժարականն էր: Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց «հայտնի ուժերի» պահանջով, ղարաբաղյան կարգավորման քաղաքականության և «պետական հիմնարար խնդիրների» համատեքստում: Մինչ այդ նա գրել էր իր հայտնի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածը, որում շարադրել էր սեփական հայացքը Ղարաբաղի և ընդհանրապես քաղաքական խնդիրների առնչությամբ:
2007-ին Տեր-Պետրոսյանը վերադարձավ քաղաքականություն և հզոր շարժում բարձրացրեց: