Ոստիկանները պաշտոնեական կեղծիք են կատարել. ՀՔԾ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քաղաքացի Զեփյուռ Ա.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու վերաբերյալ տվյալներ:

Մասնավորապես՝ Զեփյուռ Ա.-ն հայտնել է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով՝ գողության փորձ կատարելու մեջ մեղադրվող որդուն՝ Էդուարդ Ա.-ին, ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողները 2015 թվականի նոյեմբերի 5-ին՝ ժամը 09:00-ի սահմաններում, բերման են ենթարկել հիշյալ բաժին և նույն օրը երեկոյան ինքը տեղեկացել է, որ որդին գողության փորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել է: Հետագայում պաշտպանից տեղեկացել է, որ որդին մինչև ձերբակալվելը տևական ժամանակ պահվել է անազատության մեջ:

Քաղաքացի Ժաննա Հ.-ի հաղորդման հիման վրա՝ ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի աշխատակիցների կողմից առերևույթ պաշտոնեական լիազորություններն անցնելու և պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ և 314-րդ հոդվածների 1-ին մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Կատարվում է նախաքննություն:

ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն




Լրահոս