ԵՌԱՄՍՅԱԿԸ ՄԵԿ ԱՆԳԱՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իշխանությունները փորձում են ամեն գնով թաքցնել արտագաղթի իրական ծավալները, եւ ՀՀ-ում ուղեւորափոխադրումների մասին տեղեկատվությունն արդեն կսկսեն հրապարակել եռամսյակը մեկ: Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը միգրացիոն պետական ծառայության ղեկավար Գագիկ Եգանյանից հետաքրքրվեց, թե ինչու են իրենք հապաղում տեղադրել ապրիլ ամսվա ընթացքում Հայաստանից մեկնածների ու վերադարձածների թվի տարբերությունը: Ըստ Եգանյանի՝ իրենք այդ տվյալները ստանում են ԱՎԾ-ից, իսկ ԱՎԾ-ն` ՀՀ սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգից, որը գտնվում է ԱԱԾ վերահսկողության ներքո: Միայն թե Եգանյանը երեկ վստահեցնում էր, որ ուղեւորափոխադրումների մասին տեղեկատվությունը եռամսյակը մեկ տեղադրելը չունի որեւէ քաղաքական ենթատեքստ: «ՍԷԿՏ տեխնիկական կատարելագործման արդյունքում տվյալները կներկայացվեն եռամսյակը մեկ»,-տեղեկացրեց Եգանյանը:




Լրահոս