Կրակոցներ Արագածավան գյուղում. կա 2 զոհ և 1 վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում է, որ փետրվարի 3-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության ավտոմեքենայով իրենց մոտ է տեղափոխվել 1976 թ. ծնված Արտյոմ Խամոյանի դիակը և 1984 թ. ծնված Արման Խ.-ն՝ հրազենային վնասվածքներով:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 23-ի սահմաններում, Արագածավան գյուղի Հոկտեմբերյան խճուղու թիվ 33 շենքի բակում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 1981 թ. ծնված Սեդրակ Ղ.-ն իրեն պատկանող «ՖԱԲԱՐՄ» տիպի, 12 մմ տ/չ ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել, ինչի հետևանքով Արտյոմ Խամոյանը և 1967 թ. ծնված Վարդգես Գալստյանը մահացել են, իսկ Արման Խ.-ն ստացել է մարմնական վնասվածքներ:
Փետրվարի 4-ին, ժամը 01.00-ին, Սեդրակ Ղ.-ն բերման է ենթարկվել բաժին:
Զենքն առգրավված է:
Կատարվում է նախաքննություն:




Լրահոս